Սիրիան կցանկանար հետագայում անդամակցել այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են BRICS-ն ու Շանհայի համագործակցության կազմակերպությունը, հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զաուբին ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Իլիաս Ումախանովի հետ զրույցում, գրում է RIA Novosti-ն:
Բացի այդ՝ նա հայտնել է նաև, որ Սիրիան կցանկանար, որ Ռուսաստանի Դաշնությունը լիներ ճգնաժամի կարգավորումից հետո երկրի վերականգնման գլխավոր մասնակիցներից մեկը: