Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

ԵԱՀԿ Մինսկի խումբը հույսեր է կապում 2016 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի հետ. Ուորլիք

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հույսեր է կապում 2016 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի հետ համագործակցության ամուռով:

«Գերմանիան համանախագահներին վստահեցրել է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին լիակատար աջակցության մասին։ Դեկտեմբերի 3-4-ին Բելգրադում անցկացված ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին երկու երկրների նախագահների մոտալուտ հանդիպման վերջնական մանրամասները։

Մենք հավատում ենք, որ ավելի քան մեկամյա ընդմիջումից հետո եկել է ժամանակը՝ նախագահների հանդիպման ու կարգավորման հետագա քայլերի կառուցողական քննարկման համար»,- ասել է Ուորլիքը։

Նրան հարց են ուղղել հակամարտության կարգավորման մասին Ռուսաստանի ներկայացրած նոր առաջարկների մասին, որոնց մասին իր ռուս գործընկերոջ տարածաշրջանային այցից հետո բարձրաձայնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ամերիկացի համանախագահն ի պատասխան՝ ընդգծել է, որ հակամարտող կողմերն այսօր դիտարկում են մի շարք առաջարկներ, որոնք վայելում են համանախագահների ամբողջական աջակցությունը. «Ռուսաստանի արտգործնախարարը աշխատանքային զգալի փորձ ունի՝ որպես հակամարտության միջնորդ, և մենք ողջունում ենք նրա մասնակցությունն ու համանախագահների հետ աշխատանքին հավատարմությունը։

Մեր ընդհանուր նպատակն այն է, որ գտնեն տարածաշրջանի բոլոր մարդկանց շահերին համապատասխանող հակամարտության կարգավորում։ ԱՄՆ-ը նախկինի նման հավատարիմ է հակամարտության կարգավորմանն օգնելուն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում