Հարյուրավոր մարդիկ Չիկագոյում դուրս են եկել փողոցներ՝ վերսկսելով բողոքի ակցիաներն ընդդեմ 2014 թվականին ոստիկանների կողմից աֆրոամերիկացի դեռահասի սպանության։ Այս մասին փոխանցում է CNN-ը։
Ցուցարարներն այդ կերպ արտահայտել են իրենց դժգոհությունը հրապարակային ներողությունների դեմ, որոնցով հանդես է եկել քաղաքապետը վերջերս տարածված մեկ տարվա վաղեմության տեսանյութի ֆոնին, որում երևում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը 16 անգամ կրակում դեռահասին։
Ցուցարարները մեղադրում են քաղաքային իշխանություններին ոստիկանների հանցավոր գործողությունները պաշտպանելու մեջ և պահանջում քաղաքապետի հրաժարականը։










































