Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են գելանման նյութ, որում կարելի է տեղադրել էլեկտրոնային սարք, որն էլ իր հերթին դեղամիջոցը կհասցնի օրգանիզմին։ Հետազոտությունը հրապարակվել է Advanced Materials պարբերականում։
Նյութը, որից պատրաստվել է վիրակապը, ստացվել է ոչ մեծ քանակությամբ բիոպոլիմերների ու ջրի խառնուրդի արդյունքում։ Փորձերի ժամանակ գիտնականները վիրակապի մակերևույթին տեղադրել են սենսորային սարքեր, որոնք արձագանքել են մաշկի ջերմաստիճանի փոփոխմանը, և այդ փոփոխություններին համապատասխան դեղը ներարկել են արյան մեջ։
Նյութը, որից պատրաստվել է վիրակապը, ձգվել է մարմնի շարժման ժամանակ, սակայն դրա հետ մեկտեղ նրա վրա ամրացված սարքերը չեն դեֆորմացվել և շարունակել են աշխատել։









































