Իրանն անցկացրել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի։ Զրուցակիցը հիշեցրել է, որ փորձարկումները խախտում են ՄԱԿ-ի երկու բանաձևեր։
Հետախուզության տվյալներով՝ փորձարկումներն անցկացվել են նոյեմբերի 21-ին Պակիստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Իրանի հարավարևելյան Չաբահարե նավահանգստային քաղաքի մոտ։ Արձակումը կատարվել է Օմանի ծոցի մոտ գտնվող զորակայանից։ «Գադր-110» հրթիռն ունի 1200 մղոն թռիչքի հնարավորություն, ունակ է կրելու միջուկային լիցք։ Կրիչը «Շաբահ 3»-ի կատարելագործված տարբերակն է։
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն անհանգստություն է արտահայտել փորձարկումների փաստի և Թեհրանի տրամադրության տակ նման կրիչի առկայության կապակցությամբ։









































