Ըստ ՖՈՒՏԲՈL 365-ի տեղեկությունների՝ մինչեւ Ամանոր 59-ամյա Վարուժան Սուքիասյանը կնշանակվի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:
Հիշեցնենք, որ ներկայումս «Արարատ»-ը գլխավորող Սուքիասյանը ժամանակին աշխատել է թե՛ ազգային, և թե՛ երիտասարդական հավաքականներում:
2000-2001-ին նա 315 օր գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը:
Մեր ընտրանին նրա գլխավորությամբ անցկացրել է 17 խաղ, որից 3-ը հաղթել է, 7-ական անգամ խաղացել ոչ-ոքի եւ պարտվել, գնդակների հարաբերությունը՝ 17-27:







































