Delfi պորտալի փոխանցմամբ՝ Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը նշանվել է Լատվիայի ՊՆ-ի աշխատակցուհի Իեվա Կուպցեի հետ։ Այդ մասին հայտարարել է Էստոնիայի նախագահի խորհրդական Թոմաս Սիլդամը։
«Այո, նոյեմբերի կեսին Թոմաս Հենդրիկ Իլվեսն ու Իեվա Կուպցեն նշանվել են։ Դա եղել է նրանց անձնական որոշումը և կապված չէ նրանց զբաղեցրած պաշտոնների հետ»,- ասել է Սիլդամը։
Ավելի վաղ Իլվեսն ամուսնալուծվել էր Էվելինից, որը երկրի առաջին տիկին է եղել 9 տարի։









































