Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ իր թիմը կարող է դուրս մնալ հաջորդ տարվա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից, տեղեկացնում է Lefigaro.fr-ը:
«Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու դեպքում կարող ենք ապահովել մեր տեղն այդ մրցաշարում նաև հաջորդ տարի:
«Բորնմութ»-ի դեմ խաղից առաջ մտածում էինք, որ կկարողանանք լինել ԱՊԼ-ի աղյուսակի քառյակում, սակայն հիմա պետք է մտածենք վեցնյակի մասին»,- հայտարարել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ն երեկ նվազագույն հաշվով պարտվեց «Բորնմութ»-ին:








































