Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ իրեն լավ է զգում և պատրաստ է մասնակցել «քաղաքաբնակներ»-ի առաջիկա հանդիպմանը:
«Կարող եք հանգիստ լինել: Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Վնասվածք չեմ ստացել: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,- գրել է Ագուերոն թվիթերյան իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ արգենտինացին Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի` «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղում փոխարինվել էր 64-րդ րոպեին: