Չինաստանում՝ Գուանչժոու քաղաքի մոտակայքում, ավելի քան 50 դամբարաններից բաղկացած համալիր են հայտնաբերել, գրում է korrespondent.net-ը:
Մասնագետների խոսքերով՝ գտածոների տարիքը 2․5 հազարից պակաս չէ: Գիտնականները կարծում են, որ դամբարանը պատկանում է մ.թ.ա. 770-476 թթ. «Չունցյու» ժամանակաշրջանին, որ իր անվանումը ստացել է հին չինական Լու թագավորության նույնանուն քրոնիկներից, որոնց հեղինակը ավանդաբար համարվում է Կոնֆուցիոսը:
Հնագետների հայտնաբերած համալիրը զբաղեցնում է մոտ 2 հազար քառ․ մետր տարածք: Բոլոր դամբարաններն ուղղանկյունաձև են, նրանց երկարությունը 2․1-2․8 մետր է, լայնությունը՝ 1․2-1․4 մետր: