Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ընթացքում մատնանշել է ռուս-ամերիկյան հուշագրի կոպիտ խախտմանը` Սիրիայում մարտական ավիացիայի անվտանգ թռիքչների ապահովման վերաբերյալ` ռուսական Սու-24-ի միջադեպի հետ կապված: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
«Քննարկվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի առանց հարցման հարձակումը ռուսական ռմբարկուի վրա, որը Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարի հանձնարարությունն էր կատարում: Նախարարը մատնանշել է ռուս-ամերիկյան հուշագրի կոպիտ խախտմանը` Սիրիայում մարտական ավիացիայի անվտանգ թռիքչների ապահովման վերաբերյալ, որտեղ ԱՄՆ-ն իր վրա է վերցրել իր գլխավորած կոալցիայի բոլոր անդամների, այդ թվում` Թուրքիայի համապատասխան օրենքներին հետևելու պատասխանատվությունը»,- ասվում է հաղորդագրությունում:








































