Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան չափազանց շատ է կախված Ռուսաստանից, ինչի համար էլ «Սու-24» ինքնաթիռի խոցման շուրջ ստեղծված իրավիճակի հետագա սրացումը չի բխում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի շահերից։
Տնտեսական կախվածությունը լուրջ պատճառ է, ինչի համար Էրդողանը չի ցանկանում, որ թուրք-սիրիական սահմանի միջադեպը վերաճի լուրջ հակամարտության։ Թերթն ամեն դեպքում դա համարում է հավանական՝ նշելով, որ Էրդողանը չի կարող վերահսկել ամեն ինչ։









































