Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամփոփել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության Զագրեբի «Դինամո»-ի դեմ խաղի արդյունքը:
«Մենք որակայալ և արագ ֆուտբոլ ցուցադրեցինք: Խաղացինք այնպես, ինչպես ցանկանում էինք: Մրցակիցը խնդիրներ ուներ: Կարևոր է, որ մենք առաջին գոլը խփեցինք: Ընդհանուր առմամբ, հիանալի վերահսկում էինք խաղի ընթացքը:
Ինչ վերաբերում է Սանչեսին, ապա չփոխարինեցի նրան, քանի որ նա հոգնում է հանգստից»,- Daily Mail-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:






































