Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը շնորհակալություն է հայտնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ աջակցության համար և հայտարարել, որ Քրիշտիանու Ռոնալդուի հետ խնդիրներ չունի:
«Մեր թիմը միասնական է: Շնորհակալ եմ ակումբի նախագահի համար՝ աջակցության համար: Մենք քննարկել ենք և վերլուծել մեր սխալները: Լավատեսորեն եմ տրամադրված:
Ինչ վերաբերում է Քրիշտիանու Ռոնալդուին, ապա նա մեծագույն ֆուտբոլիստ է և առանցքային դերակատարություն ունի «Ռեալ»-ում: Նրա հետ խնդիրներ չունեմ»,-AS-ը մեջբերում է Բենիտեսի խոսքերը:








































