«Լեսթեր Սիթի»-ի հարձակվող Ջեյմի Վարդին բացահայտել է որոշ գաղտնիքներ: Վարդին աչքի է ընկել Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Նյուքասլ»-ի դեմ խաղում և կրկնել Ռուդ Վան Նիստելրոյի նվաճումը՝ գոլ խփելով Անգլիայի առաջնության 10 հանդիպումներում անընդմեջ:
«Որոշ գաղտնիքներ ունեմ: Առաջինն այն է, որ ես գերդասում եմ կրիոթերապիան: Ես առողջական խնդիրներ ունեի և կարող էի բաց թողնել «Նյուքասլ»-ի հետ հանդիպումը: Սակայն բժիշկները գերազանց դրսևորեցին իրենց:
Գաղտնիքներիցս մեկն էլ այն է, որ ես միշտ ուսումնասիրում եմ և վերլուծում մրցակցի պաշտպանների խաղը»,- Goal-ը մեջբերում է Վարդիի խոսքերը:









































