«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին կարող է կարիերան շարունակել Չինաստանում: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալներն արդեն բանակցություններ են վարում հնարավոր տրանսֆերի շուրջ:
Չինաստանի Սուպերլիգայի ղեկավարությունը 30-ամյա Ռունիին դիտարկում է որպես ֆուտբոլիստ, ով կարող է դառնալ երկրի առաջնության դեմքը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ անգլիացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2019 թվականին: Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 11 հանդիպումներում Ռունին երկու գոլի հեղինակ է դարձել:








































