ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, առարկում է Իրանին Ռուսաստանի կողմից С-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումների դեմ։ Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ մեկնաբանելով Պուտինի այցը Թեհրան։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք նախկինում էլ արդեն նշել ենք, որ դեմ ենք Իրանին Ռուսաստանի կողմից կողմից իրականացվող С-300 համալիրների վաճառքին»,- ասել է ամերիկացի դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այդ մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումներում։








































