Tuesday, 16 06 2026
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը

Գրոհ ընդդեմ Արկադի Անդրեասյանի (տեսանյութ)

Totalfootball.am կայքէջը օրեր առաջ հաղորդել էր, որ ապրիլի 23-ին «Արարատ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ և մարզիչ Արկադի Անդրեասյանը ծեծի է ենթարկել նույն լրատվամիջոցի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին։ Ըստ այդ օրը Totalfootball.am-ի հրապարակած տեղեկության` «ապրիլի 23-ին կայացած Հայաստանի առաջնության վեցերորդ տուրի «Արարատ»»-«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը Totalfootball.am-ի թղթակից Աշոտ Առուշանյանը ծեծի է ենթարկվել Արկադի Անդրեասյանի և նրան ուղեկցող մարդկանց կողմից: Աշոտը պատմում է, որ Անդրեասյանը, ասելով «էտ ու՞մ ես նկարում» ու հայհոյանքներ թափելով, հարված է հասցրել իր դեմքին, ապա նրան ուղեցկող մի քանի հոգի սկսել են ծեծի ենթարկել Հրազդան մարզադաշտի թունելում, ապա պահանջել են ջնջել Անդրեասյանի լուսանկարները»:

Ապրիլի 25-ին, առաջիններից մեկը կապվեցինք Աշոտ Առուշանյանին` նրա հետ հանդիպելու և մանրամասներին անձամբ ծանոթանալու համար։ Վերջինս պատասխանեց, որ պետք է համաձայնեցնի իր խմբագրի` Հայկ Պետրոսյանի հետ։ Քիչ անց Աշոտը հրաժարվեց որևէ տեղեկություն հաղորդել` ասելով թե ինքնազգացողությունը լավ չէ։ Որոշեցինք խոսել խմբագրի հետ։ Հ. Պետրոսյանը ներկայացրեց տեղի ունեցած մանրամասները և ասաց, որ Աշոտը, ըստ երևույթին, լավ չի զգում, ուստի հրաժարվում է հաղորդակցվել լրագրողների հետ։ Վերջին երկու օրերին «Արարատ»»-ի գլխավոր մարզչի դեմ սկսված լայնամասշտաբ արշավը մեզ ստիպեց դիմել լեգենդար ֆուտբոլիստին` պարզաբանման համար։

Փաստը, որ երկու օր շարունակ մեզ այդպես էլ հնարավորություն չտրվեց հանդիպել մեր գործընկերոջը, ինքնին կասկածների տեղիք է տալիս։ Մենք հիմնավոր կասկածներ ունենք, թե Անդրեասյանի դեմ թնջուկը որտեղ և ում կողմից է նյութվում։ Առայժմ ձեռնպահ կմնանք ենթադրություններ հրապարակելուց։ Այսօր մեր ընթերցողների ուշադրությանն ենք հանձնում երեկ`ապրիլի 26-ին, Արկադի Անդրեասյանի հետ մեր զրույցի սղագրությունն ու տեսանյութը։

«Այն ամենն ինչ հիմա կատարվում է, թերթերն ու լրատվական ծառայություններն ինչ որ բաներ են գրում, անընդհատ ինչ որ թերթերից են զանգահարում, այդ ամբողջը փողոցային խոսակցություններ են: Իսկ մենք գործում ենք օրենքի սահմանում: Ես ցանկանում եմ, որ այդ օրենքը լինի բոլորի համար: Մենք ուզում էինք բողոք ներկայացնել այդ նկարող երիտասարդի գործողությունների կապակցությամբ (խոսքը Totalfootball.am-ի թղթակից Աշոտ Առուշանյանի մասին է – «Առաջին լրատվական»), սակայն պարզվեց, որ նա մեզնից առաջ է գնացել ոստիկանություն` բողոքելու: Պետք է հետաքննություն լինի, ինչը ցույց կտա` ով է ճիշտ, ով` մեղավոր:

Առաջին խաղակեսն ավարտվեց, ես գնում էի հանդերձարան, որպեսցի կարգադրություններ տաի ֆուտբոլիստներին և իմ ճանապարհին հայտնվեց այդ երիտասարդն, ով ներկայացավ որպես լրագրող և սկսեց մոտ տարածությունից նկարել: Ես նրան ասում էի մի նկարի, նա շարունակում էր նկարել: Մենք ցանկանում էինք պարզել` նա իրավունք ուներ ինձ նկարել: Մենք իջանք ներքև` պարզելու ուներ նա իրավունք, թե` ոչ: Այդուհետ, երբ նրանք սկսեցին բողոքել, թե այնտեղ լուրջ բաներ են տեղի ունեցել, իբր նրան դաժան ծեծի են ենթարկել, մենք որոշեցինք ինքներս բողոք ներկայացնել:

Ինչ վերաբերում է Պետուխովին, որ նրան հեռուստաընկերություն էին հրավիրել և մարդիկ ելույթ էին ունենում, մենք նրանց էլ ենք դատի տալու, քանի որ նրանք չունեին դրա իրավունքը: Դրանք ներակումբային գործեր են և երբ կողմնակի անձիք են խառնվում ակումբի գործերին, առանց ակումբի ներկայացուցչի թույլատվության, ապա դա օրենքի խախտում է: Եվ այդ օրենքի խախտման համար մենք նրանց էլ ենք դատի տալու (խոսքը Հանրային հեռուստաընկերության հաղորդման մասին է,-«Առաջին լրատվական»): Հեռախոսով զանգահարում են ու խոսում: Պաշտոնական ոչ մի հրավեր չի եղել: Ես խորհրդակցել եմ իրավաբանի հետ և նրանից իմացել եմ, որ օրենքը խախտվել է, որ ոչ ոք իրավունք չունի մուտք գործել ուրիշի սեփական տարածք առանց սեփականատիրոջ թույլատվության: Նրանք խախտել են օրենքները և մենք կմտածենք ինչպես վարվել նրանց հետ` օրենքի ճանապարհով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում