Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ֆենիքս» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ սիրիական հակամարտության պատճառած վնասը գնահատել է հարյուրավոր միլիարդ դոլարներ։
Ասադը հայտարարել է, որ հակամարտության հետևանքով ավերվել է բոլոր դպրոցների 10 տոկոսը, հիվանդանոցների 30 տոկոսը, լրջորեն տուժել են ենթակառուցվածքները, էներգետիկ ոլորտը. «Դա յուրաքանչյուր պատերազմի ասպեկտն է. և դա սարսափելի է»։ Ասադի խոսքով՝ շատ օբյեկտներ թալանվել են, և արժեքավոր գույքը մաքսանենգ ճանապարհով դուրս է բերվել արտերկիր։









































