Վերջին մի քանի օրերին Իրանում վնասազերծվել է ահաբեկչական երկու խումբ: Այս մասին հայտնել է Իրանի հետախուզության հարցերով նախարարությունը՝ տեղեկացնում ՝ tass.ru-ն:
«Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել են ահաբեկչական երկու բջիջ, որոնք ծրագրել էին պայթյուններ իրականացնել երկու նահանգներում»,- ասել է նա:
Երկրի հետախուզական գերատեսչության պաշտոնյաները հայտարարել են, որ ահաբեկչական խմբավորումներից մեկը գործել է հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգներում: Իրանի անվտանգության ծառայությունների տվյալներով՝ ահաբեկիչները ծրագրել էին երկրի արևելքի սահմանային շրջանում պայթեցնել ընդհանուր առմամբ 10 ռումբ՝ 150 կգ պայթուցիկ նյութով:
Մյուս դեպքում, ինչպես տեղեկացնում են Իրանի իշխանությունները, գաղտնալսվել են բջջային հեռախոսներով տարվող բանակցությունները «Իրանին թշնամի խմբավորումների հետ, որոնք ներթափանցել են երկրի տարածք՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»: Ահաբեկիչները ձերբակալվել են Արևմտյան Ադրբեջան նահանգում, նրանցից բռնագրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք:









































