Գերմանիայում ընդդեմ ուլտրաաջ Ազգային-դեմոկրատական կուսակցության հանրահավաքի ժամանակ Վայնխայ քաղաքում անկարգություններ են սկսվել, հաղորդում է DPA-ն:
Ցուցարարները հարձակվել են ոստիկանության օպերատիվ ուժերի վրա և սկսել քարկոծել:
Ոստիկանությունն իր հերթին ռետինե խողովակներ և պղպեղե տարաներ է օգտագործել ամբոխին ցրելու համար: Մի քանի ոստիկան է տուժել, նրանցից մեկը՝ լրջորեն: Հանրահավաքի մասնակիցները լրջորեն չեն վնասվել:
Նշվում է, որ հանրահավաքին 1524 մարդ է մասնակցել: Անկարգություններ սկսող ցուցարարները պատկանում են ձախակողմյան շարժմանը:





































