Թուրքական «Անթալիասփոր»-ը, որն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարողացավ ձեռք բերել Սամուել Էտո՛օի տրանսֆերը, ցանկանում է թիմ հրավիրել Անդրեա Պիրլոյին և Ռոնալդինյոյին:
Այս մասին հաղորդել է թուրքական ակումբի նախագահ Գյուկետին Գենչերը:
«Մենք բանակցություններ ենք վարել Պիրլոյի և իր գործակալի հետ: Անդրեան համաձայնվել է հանդես գալ Թուրքիայում: Բացի այդ, բանակցություններ ենք վարում նաև Ռոնալդինյոյի հետ: Նա նույնպես դեմ չէ տեղափոխվել Թուրքիա»,- հայտարարել է Գենչերը:






































