«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է «Ռեալ»-ում փոխարինել Քրիշտիանու Ռոանլդուին, եթե պորտուգալացի ֆուտբոլիստը որոշի հեռանալ Մադրիդից:
Նշվում է, որ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում էր գնել արգենտինացի ֆուտբոլիստի իրավունքները դեռ այն ժամանակ, երբ վերջինս խաղում էր «Ատլետիկո»-ում:
Սակայն գործարքը չի կայացել: Այժմ Ռոնալդուի տրանսֆերի վաճառքի դեպքում «Ռեալ»-ը հնարավորություն կունենա գնել Ագուերոյի իրավունքները:
Հավելենք, որ Transfermarkt-ը 60 մլն եվրո է գնահատում «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվողի տրանսֆերը:











































