Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ լայն միջազգային կոալիցիային կհաջողվի վճռորոշ հարված հասցնել ԴԱԻՇ-ին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հաջորդ երեքշաբթի ես կմեկնեմ Վաշինգտոն, իսկ հինգշաբթի Մոսկվա՝ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու մեր ջանքերի կոորդինացիայի հարցը՝ ամենակարճ ժամկետում մեր նպատակին հասնելու համար (ԴԱԻՇ-ին հաղթել): Մենք պետք է լայն կոալիցիա ձևավորենք, որը կկարողանա որոշիչ հարված հասցնել»,- ասել է Օլանդը Ֆրանսիայի քաղաքների ղեկավարների կոնգրեսում:









































