Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մայքլ Կերիկը և «Լեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդին երեքշաբթի օրը չեն կարող օգնել Անգլիայի հավաքականին, տեղեկացնում է Sky Sports-ը:
Երկու ֆուտբոլիստների մոտ նկատվել են թեթև վնասվածքներ: Անգլիայի ընտրանու մարզչական շտաբը որոշում է կայացրել հանգիստ տալ վերը նշված ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընտրանին վաղը կհանդիպի Ֆրանսիայի հավաքականին:








































