Փարիզի ահաբեկչություններից մեկի վայրում հայտնաբերված և ենթադրաբար ահաբեկիչներից մեկին պատկանող սիրիական անձնագրի տերը փախստականի կարգավիճակ էր խնդրել, հայտնում է Reuters-ը:
Այդ մասին տեղեկացրել է Սերբիայի ՆԳՆ-ն:
Ինչպես նշվում է՝ այդ մարդը հոկտեմբերի 7-ին հատել է Սերբիայի սահմանը:
Ավելի վաղ, Սերբիայի ԶԼՄ-ներն Ահմեդ Ալմուհամեդի անունով սիրիական անձնագրի լուսանկար էին հրապարակել:









































