Ամերիկյան Ford ընկերությունն անօդաչու ավտոմեքենա է փորձարկել կեղծ Mcity քաղաքի տարածքում, հաղորդում է Engadget-ը:
Հարթակում, որտեղ մարդու համար բացակայում է ավտոմեքենայից վնասվելու վտանգը, փորձարկվել է Ford Fusion Hybrid անօդաչու ավտոմեքենան:
Mcity-ն կառուցվել է Միչիգանի համալսարանի տարածքում 2014-ին: Դրա տարածքը 129.5 հազար քմ է: Քաղաքում առկա են ճանապարհային ուղեցույցներ, լուսակիրներ: Այն նախատեսված է նոր տեխնոլոգիաների փորձարկումների համար:










































