Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը ողբալի վիճակում է և անհապաղ վերանորոգման կարիք ունի: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Ըստ պարբերականի` ներկա դրությամբ դրա 3800 պատուհաններից ոչ մեկն ամբողջությամբ չի փակվում, վերևի հարկի շատ սրահներում ու աշխատասենյակներում անձրևներից հետո ջուր է լցվում, որի պատճառով էլ անպիտան են դառնում պատմական հարդարանքը, տեխնիկան և ծառայողական փաստաթղթերը:
Վեսթմինիսթերյան պալատն ամբողջությամբ վերակառուցվել է 1834-ի հրդեհից հետո, և դրանից ի վեր ոչ մի անգամ չի վերանորոգվել: Խորհրդարանի անհրաժեշտ վերանորոգման ծավալներն այնքան մեծ են, որ այն կարելի է իրականացնել բոլոր ծառյողներին և օրենսդիրների միայն մասնակի կամ ամբողջական «տարհանման» միջոցով: Աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 4.5-10.8 մլրդ դոլար:
Վերանորոգման ամենաթանկարժեք նախագիծը կարող է տևել 32 տարի:








































