Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո նոյեմբերի 12-ին Հայաստան հայրենադարձվեց ադրբեջանական գերության մեջ գտնվող` Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսիկ Աբովյանը: Այս մասին պարզ է դառնում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից տրամադրված հաղորդագրությունից:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո նոյեմբերի 12-ին Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը՝ կինը, որը 2015թ. նոյեմբերի 8-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում: Հայրենադարձման գործողությունը տեղի ունեցավ ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է այս հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխան ությունների հետ համատեղ։ Մինչ հայրենադարձումը անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։ Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված»,-նշված է հաղորդագրության մեջ:







































