Իվուարցի հանրահայտ հարձակվող Դիդյե Դրոգբան կարող է վերադառնալ Լոնդոնի «Չելսի»։
Լոնդոնյան ակումբի մի քանի ֆուտբոլիստներ ակումբի ղեկավարությանը խնդրել են վերադարձնել հարձակվողին, ով ներկայում հանդես է գալիս «Մոնրեալ Իմպակտ» ակումբում։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Չելսի»-ն 12-րդ տուրից հետո վաստակած 11 միավորով 16-րդն է մրցաշարային աղյուսակում։










































