Սիրիական ճգնաժամի կարգավորման գործում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մասնակցությունը հույսի նշան է ողջ տարածաշրջաի համար, որը 5 տարվա ընթացքում ցնցվում է պատերազմից։ Այս մասին հայտնում է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նախարարը ելույթ է ունեցել Միջազգային քաղաքականության հարցերով բեռլինյան 5-րդ ֆորումի բացմանը։
Սիրիայում 2011-ի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ։









































