Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել է ընդլայնել երկրների ցուցակը, որտեղ ռուսներին կարգելվեն թռիչքները՝ գրում է «Կոմերսանտ»-ը: Մի քանի օր առաջ, Մեծ Բրիտանիայի օրինակով, Ռուսաստանն արգելեց իր քաղաքացիներին Եգիպտոս այցելել՝ Սինայում ինքնաթիռի կործանումից հետո պոտենցիալ վտանգի պատճառով:
«Բնականաբար, մեծ են վտանգները այն երկրներում, որոնք ներգրավված են տարբեր հակամարտություններում: Դա մշտական իրավիճակ է»,- խորհրդակցությունից հետո ասել է փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
Վերջինս հայտարարել է, որ դա «ոչ մի կերպ կապված չէ վերջին իրադարձությունների հետ»: Նրա խոսքերով՝ հատուկ ծառայությունները դեռևս այլ ուղղությունների հետ կապված խորհուրդներ չեն տվել, ուստի քննարկումն «այժմեական չէ»:
Ըստ կառավարության աղբյուրի՝ թռիչքների արգելքը կտևի ոչ թե մի քանի ամիս, այլ տարիներ:
Դումայի անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Լուգովոյը «բացարձակ արդարացված» է համարել տվյալ միջոցառումը և հավելելէ, որ «դրան հարկ էր սպասել»՝ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ակտիվ ռազմական գործողությունների պատճառով:










































