Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեալ Մադրիդ» – ՊՍԺ(1:0) պատասխան հանդիպմանն «արքայական» ակումբի կիսապաշտպան Իսկոն մրցակցի ֆուտբոլիստի հետ բախման արդյունքում գլխի պատռվածք ստացավ: Մադրիդյան թիմի բուժանձնակազմը հենց խաղադաշտին կից օգնություն ցուցաբերեց իսպանացուն, որից հետո Իսկոն վերադարձավ խաղադաշտ: «Ռեալ»-ի պաշտոնական կայքը հրապարակել է, թե ինչպես էր թիմի բժշկական անձնակազմն ինը կար դնում իր կիսապաշտպանի գլխին:







































