ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հրաժարվել է բարձրաձայնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի՝ իրեն ասված խոսքերը:
«Ես չեմ հրապարակի այն, ինչ Ռոնալդուն ասաց ինձ, որքան էլ լրագրողները պնդեն: Երբ մեկը մյուսի ականջին ինչ-որ բան շշնջացող մարդկանց եմ հանդիպում, չեմ ցանկանում իմանալ ասվածի բովանդակությունը»,- AS-ը մեջբերում է Բլանի խոսքերը:
Ավելի վաղ տարածված տեղեկություների համաձայն՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի ՊՍԺ-ի դեմ խաղից հետո Ռոնալդուն Բլանին ասել է, թե ցանկանում է խաղալ փարիզյան ակումբում:









































