Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի լիգայի խաղարկության 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, իսկ տուրի լավագույն ֆուտբոլիստների շրջանում ճանաչվել երկրորդը:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հրապարակած խորհրդանշական հավաքականի կիսապաշտպանների թվում Մխիթարյանն ընդգրկվել է ադրբեջանական «Գաբալա»-ի հետ խաղում երկու գոլային փոխանցման և գոլի հեղինակ դառնալու համար:
Բացի այդ, անցկացված հարցմամբ` տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բեշիկտաշ»-ի պորտուգալացի կիսապաշտպան Ռիկարդու Կուարեժման, ով ստացել է քվեարկությանը մասնակիցների ձայների 46 տոկոսը: Կուարեժման գոլի հեղինակ էր դարձել Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ խաղում, հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:
Երկրորդ տեղն է զբաղեցրել է Հենրիխ Մխիթարյանը՝ ստանալով ձայների 26 տոկոսը, իսկ երրորդ հորիզոնականը` հոլադական «Ալկմաար»-ի ֆուտբոլիստ Ռաուլ Բոբադիլիան` ձայների 16 տոկոսով:









































