«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ջորդոն Այբը նշել է, որ Յուրգեն Կլոպը զգալի փոփոխություններ է կատարել՝ զբաղեցնելով թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Նոր մարզիչն ամեն ինչ փոխեց թիմում: Կլոպի օրոք ինձ այլ ֆուտբոլիստ եմ զգում: Ջանք չենք խնայում մարզումներին՝ ձգտելով բարելավել մեր խաղային որակները: Թիմն իրեն թարմ է զգում:
Պետք է ևս մի քանի հաղթանակ տանել: Այդ դեպքում վերջնականապես կվերգտնենք վստահությունը և կիմանանք, որ կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի»,- Sky Sports News-ը մեջբերում է Այբի խոսքերը:









































