Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

ՌԴ նախագահին կից խորհուրդը շինծու համարեց բանտում սպանված Մագնիտսկու գործը

ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքային խումբը Hermitage հիմնադրամի իրավաբանի գործը համարել է շինծու: Այս մասին գրում է Ведомости թերթը` հղում անելով քրեական գործի վերանայման նախնական իրավական գնահատականների վրա:

Միևնույն ժամանակ Interfax գործակալությունը, հղում անելով նախագահական խորհրդի անդամ, մոսկովյան Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևային, հայտնում է, որ Մագնիտսկու գործով անկախ փորձաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներում:

Հնարավոր է՝ դրա արդյունքները հայտնի լինեն մայիսին: «Մագնիտկու հանդեպ մեղադրանքը սարքվել է ՆԳՆ և ԱԴԾ աշխատակիցների կողմից»,- ցիտում է թերթը: Հաշվետվության մեջ մատնանշվում է, որ մեղադրանքներն անհիմն են եղել, ինչպես նաև մանրամասնում է, որ ընկերությունները, որոնք եղել են Մագնիտսկու հաճախորդները, հարկային որևէ խնդիր չեն ունեցել: Ինքը` իրավաբանը, ընկերություններում տնօրենի կամ հաշվապահի պաշտոն չէր զբաղեցնում և չէր համարվում այդ ընկերությունների հիմնադիրը:

Փաստաթղթի հեղինակները չեն բացառում, որ Մագնիտսկու գործով քննիչների մոտ կարող էին լինել անձնական դրդապատճառներ, քանի որ քննության մեջ ներգրավված են եղել այն քննիչները, որոնք ավելի վաղ նրա կողմից մեղադրվել են կոռուպցիոն հանցագործությունների մեջ (մասնավորապես Hermitage Capital հիմնադրամից գողություն կատարելու մեջ):

Սերգեյ Մագնիտսկին մոտավորապես մեկ տարի անց է կացրել բանտում` հարկերը չվճարելու համար մեղադրանքով քննությունն իրականացնող մարմնի միջնորդությամբ: 2009 թ. նա մահացել է ՔԿՀ-ում: Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հայտարարության համաձայն` իրավաբանի մահվան քննությունը դեռևս ավարտված չէ: Մագնիտսկու իրավաբանները պնդում են, որ նրան ժամանակին բժշկական օգնություն ցույց չի տրվել: Մագնիտսկու մահվանից հետո օրենք է ընդունվել, ըստ որի՝ իրավունք է տրվում ազատել մեղադրյալին կամ կասկածյալին, եթե նրա մոտ հայտնաբերվել է ծանր հիվանդություն:

2010 թ. վերջում հայտնի է դարձել, որ նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի մասնագետները գնահատական են տալու նաև Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի գործին, որոնք մեղադրվում են դրամական միջոցների յուրացման և լվացման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում