Առանց Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցչության հնարավոր չի լինի զսպել «Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը»: Այս մասին ասել է Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը:
«Չի ստացվի արդյունավետորեն զսպել Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունն առանց Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մշտական ֆիզիկական ներկայության, այդ թվում նաև` Լեհաստանում»,- ասել է նախարարը:
Նրա խոսքերով` 2014-ի սեպտեմբերին Նյուփորթում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ բարձրացվել է այն հարցը, թե ինչպե՞ս Արևելյան Եվրոպայում անցում կատարել ՆԱՏՕ-ի ռոտացիոն ակտիվությունից մշտականին:
Սեմոնյակը հավելել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի վերջին հանդիպումը նվիրված էր հենց այդ խնդրին:








































