Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ մրցակցության վերաբերյալ:
«Վերջին 8 տարիների ընթացքում միշտ բարձր մակարդակ եմ ցուցադրում: Կարո՞ղ եք մեկ այլ նման ֆուտբոլիստի օրինակ բերել: Լավագույն և երկրորդ ֆուտբոլիստների միջև տարբերությունը որոշվում է առանձին մանրամասներով:
Օրինակ՝ տիտղոսների քանակով: Հնարավոր է, շատերին թվում է, թե Մեսսին լավագույնն է, բայց ինձ համար լավագույնը ես եմ»,- El Pais-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:









































