Ռեգբիի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից հետո «Օլ Բլեքս»-ի աստղ Սոնի Բիլ Ուիլյամսն ուրախացրել է 14-ամյա երկրպագուին՝ իր ոսկե մեդալը նվիրելով նրան:
Ռեգբիի աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ Լոնդոնում: Միմյանց հետ մրցել են Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի հավաքականները: Աշխարհի չեմպիոն է դարձել Նոր Զելանդիայի ընտրանին:
«Այդ տղան խաղադաշտ վազեց, որից հետո անվտանգության աշխատակիցը ոտքով հարվածեց նրան: Իսկապես ցավում էի նրա համար: Եթե նա լիներ իմ փոքր եղբայրը կամ բարեկամը, ապա աշխատակցին մի լավ կջարդեի: Ես բռնեցի տղայի ձեռքից ու որոշեցի երեկոն նրա համար ավելի հիշարժան դարձնել: Ավելի լավ է՝ այդ մեդալը նա կրի, ոչ թե ես»,- «The Guardian»-ը փոխանցում է Սոնի Բիլ Ուիլյամսի խոսքը:









































