Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը չի պատրաստվում լքել Անգլիան, տեղեկացնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե 28-ամյա իսպանացին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն մասնակցել է 7 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:







































