Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կրկին փորձելու է ձեռք բերել «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը, տեղեկացնում է JOE.co.uk-ը:
«Կարմիր սատանաներ»-ը մտադիր են բանակցություններ վարել լոնդոնյան ակումբի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ամռանը Քեյնի տրանսֆերի դիմաց «Տոտենհեմ»-ին առաջարկում էր 50 մլն ֆունտ և թիմի երեք ֆուտբոլիստների տրանսֆերներ:








































