Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության երկրորդ տուրում կայացել է 3 հանդիպում։ «Ինդիանան» սեփական խաղահրապարակում 103։112 հաշվով զիջել է «Մեմֆիս»-ին։ Հյուրերի կազմում փայլել է Մարկ Գազաոլը՝ ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ խաղացող։
«Նյու-Յորք Նիքս»-ը սեփական հարկի տակ պարտվել է «Ատալանտա»-ին։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ Կարմելո Էնտոնին վաստակել է 25 միավոր։
«Լոս-Անջելես Քիլփերս»-ը զգալի առավելությամբ պարտության է մատնել «Դալաս Մավերիքսին»։ Փայլուն է հանդես եկել դանքերի մեծ վարպետ Բյելք Գրիֆինը՝ վաստակելով 26 միավոր։







































