«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Միդլսբրո»-ից հետխաղյա 11մ հարվածաշարով կրած պարտությունից հետո մտահոգություն է հայտնել թիմի ցածր արդյունավետության կապակցությամբ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով, 11մ հարվածաշարում «Միդլսբրո»-ն հաղթել էր 3։1 հաշվով։
«Չիրացրինք իրական գոլային պահ մոտ տարածությունից կատարած հարվածից հետո։ Երբ նման դրվագներում գոլ չես խփում, հաղթելը բավականին բարդ է։ Առաջ է շարժվում նա, ով գոլ է խփել, ոչ թե նա, ով ավելի շատ պահ է ստեղծել։
Խաղացողներից գոհ եմ, քանի որ նրանք ներդրին ողջ ուժերը։ Իսկ 11 մետրանոց հարվածաշարը վիճակախաղ է։ Այդ հարցում մեր բախտն ուղղակի չբերեց։
Ինձ շատ է մտահոգում այն հարցը, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկրորդ խաղն անընդմեջ գոլ չի խփում»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է ESPN-ը։









































