Մյունխենի «Բավարիա»-ի ավագ, եզրային պաշտպան Ֆիլիպ Լամը նշել է, որ իր թիմակիցները չեն կարող ազդել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի որոշման վրա, տեղեկացնում է Goal.com-ը:
«Գաղտնիք չէ, որ մենք ցանկանում ենք շարունակել աշխատել Գվարդիոլայի հետ: Սակայն ամեն ինչ չէ, որ կախված է մեզնից»,- հայտարարել է գերմանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն:









































