Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը հաստատել է ԱՄՆ-ում մնալու վերաբերյալ իր կայացրած որոշումը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ կարիերան ավարտելուց հետո Ռաուլն Իսպանիա կվերադառնա և պաշտոն կզբաղեցնի «արքայական ակումբ»-ում:
«Ցանկանում եմ ապրել Նյու Յորքում: Ես Մադրիդ կվերադառնամ, բայց ոչ մոտ ապագայում: Հնարավոր է, որևէ հետաքրքիր նախագիծ սկսեմ այստեղ:
Ինչ վերաբերում է մարզչական գործունեությանը, ապա ինձ մարզիչ չեմ զգում: Դա այն չէ, ինչով պետք է զբաղվեմ առաջիկա ժամանաշրջանում: Մարզիչ դառնալու համար սովորել է պետք, իսկ ես դեռ անգամ չեմ սկսել»,- Marca-ն մեջբերում է Ռաուլի խոսքերը:








































