ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ ֆրանսերեն չի հասկանում, չնայած արդեն երեք տարի է բնակվում Փարիզում:
«Ինձ չեն հետաքրքրում քննադատությունները, որովհետև… ֆրանսերեն չեմ հասկանում: Ասելու ոչինչ չունեմ: ՊՍԺ-ն հիանալի է խաղում»,- Fourfourtwo-ը մեջբերում է Զլատանի խոսքերը:
Հավելենք, որ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Զլատանը մասնակցել է 7 խաղերի, դարձել 7 գոլի հեղինակ և գոլային 4 փոխանցում կատարել:







































