Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ հոգնել է իր ապագային վերաբերող հարցերից:
Մյունխենյան ակումբի հետ մասնագետի պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2015/16 թվականների մրցաշրջանում: Ավելի վաղ Թիերի Անրին նշել է, որ վաղ թե ուշ Գվարդիոլան աշխատելու է Անգլիայում:
«Անգլիական ակու՞մբ: Հոգնել եմ ապագայիս մասին հարցերից: Չեմ պատասխանելու, այլևս մի հարցրեք»,- AFP-ը մեձբերում է Գվարդիոլայի խոսքերը:







































