Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը եվրոպական բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում է:
Գաբոնի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստն իր փայլուն խաղով գրավել է, մասնավորապես, «Բարսելոնա»-ի, «Լիվերպուլ»-ի և ՊՍԺ-ի ուշադրությունը: Le 10 Sport-ի տեղեկությունների համաձայն՝ նշված երեք ակումբները կպայքարեն Օբամեյանգի տրանսֆերի ձեռքբերման համար:
Սակայն «մեղուներ»-ը չեն ցանկանում հրաժարվել թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկի ծառայություններից: Միայն գերշահավետ առաջարկը կարող է փոխել նրանց մտադրությունը:
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում գաբոնցի հարձակվողը մասնակցել է 10 հանդիպումների, 13 գոլ խփել և գոլային 3 փոխանցում կատարել:









































