Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն գլխավորել է «Ալ Նասր»-ը: Այդ մասին գրել է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ 42-ամյա մասնագետը Սաուդյան Արաբիայի ակումբի հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ժամկետով պայմանագիր է ստորագրել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կանավարոն աշխատել է «Ալ Ահլի», «Գուանչժու Էվերգրանդ» ակումբներում:
Ներկայումս «Ալ Նասր»-ը 7-րդ տեղն է զբաղեցնում առաջնության մրցաշարային աղյուսակում:








































